Վերլուծական Տնտեսություն 

9,9 %-ով աճել է բնակարանների օտարման գործարքների թիվը

analitik.am

Օրերս անշարժ գույքի գնահատման «Օլիվեր գրուպ»-ը ներկայացրեց իր ուսումնասիրության արդյուքները, ըոտ որոնց 2013-ին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարանների գները նվազել են միջինը 4%-ով: Ընդ որում՝ Բնակարանների գները նվազել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Սակայն այս ցուցանիշը հակասում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած տվյալներին, ըստ որոնց՝ 2013թ. Երևանում բնակարանների 1 քմ-ի շուկայական միջին գներն աճել են 5,4%-ով։


«Օլիվեր գրուպի» հիմնադիր Հրաչ Հակոբյանը բացատրում է, որ պետական գերատեսչության տվյալների և ընկերության վերլուծությունների միջև տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը շուկան վերլուծել է առաջարկի, և ոչ թե կայացած գործարքների գների հիման վրա։ Ուսումնասիրությունն իրականացվել է ավելի քան 22 հազ. առաջարկների հիման վրա։


Ըստ Հակոբյանի՝ անշարժ գույքի շուկայում գների նվազումը պայմանավորված է առավելապես արտագաղթի գործոնով, որի հետևանքով տեղի է ունեցել թե՛ առաջարկի ավելացում, թե՛ պահանջարկի կրճատում։


ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադասրի պետական կոմիտեն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանն է փոխանցել հերթական  պաշտոնական տեղեկատվությունը բնակարանների միջին շուկայական գների մասին: Ըստ կոմիտեի՝ անշարժ գույքի շուկայում վերջին մեկ տարում, համեմանայնդեպս, այս շուկայում գրեթե շարժ չի գրանցվել:


Օրինակ՝ Կենտրոնում, որտեղ բնակարանների ամենաբարձր գներն են, թե նախորդ տարվա ապրիլին, թե այս տարվա մարտին ու թե ապրիլին գները նույնն են մնացել՝ 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը՝ 428 հազ. դրամ: Մնացած վարչական շրջաններում ևս փոփոխությունները չնչին են.



Երևան քաղաքի բնակելի տների շուկայական միջին գներն, ըստ վարչական շրջանների, ունեն հետևյալ պատկերը.

 

Հավելենք, որ ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2014-ի ապրիլին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18587 գործարք, ինչը 3,9 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` մարտի և 18 տոկոսով բարձր` 2013-ի ապրիլի գործարքների համեմատ։


 

Օտարման գործարքների քանակը ապրիլին մարտի համեմատ աճել է 0,1 տոկոսով, իսկ անցյալ տարվա ապրիլի համեմատ` 9,9 տոկոսով: 4405 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 76,5 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 43,2 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 62,1 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2014-ի մարտի համեմատ, ապրիլին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 6,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ` 18,9 տոկոսով։

 

 

 

Սեդա Հերգնյան




 

Նույն շարքից