Վերլուծական Տնտեսություն 

Բացի հացից ամեն ինչ թանկանալո՞ւ է

Կարայանին  ԱԺ քննարկումների ժամանակ հարց է ուղղվել  գների թանկացման վերաբերյալ. «Եթե գների թանկացման գործընթացն ավելի հեռու գնա, պատրաստ կլինե՞նք արդյոք մենք փոխհատուցումներ տալու, որպեսզի ժողովուրդը դրանից չտուժի», որին Սուրեն Կարայանը պատասխանել է, որ ԵՏՄ-ին միանալով` կբարձրանան որոշ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը:


Առավելագույնս այն կարող է գների 0,3 տոկոս աճի պատճառ դառնալ, այն էլ մի քանի տարիների ընթացքում: Բացի դրանից, թանկացումներ լինելու են ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, օրինակ կահույքի, օծանելիքի և այլն:

 

Փաստորեն, ըստ Կարայանի, կահույքն անհրաժեշտ ապրանք չէ, քանի որ ՀՀ-ում միջին աշխատավարձ ստացող քաղաքացին, լավագույն դեպքում, կարող է կահույք գնել իր տան համար տասը տարին մեկ անգամ: Այս ենթատեքստում, իհարկե, առաջին անհրաժեշտության ապրանքների գները չեն բարձրանա, ուղղակի պետք է հասկանալ՝  բացի հացից, ջրից ու անձեռոցիկից ուրիշ ի՞նչն է կառավարությունը համարում առաջին անհրաժեշտության ապրանք:


Չենք խոսում այն մասին, որ էլեկտրաէներգիան ու գազն էլ թանկացան, դե դրանք էլ երևի առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն մեր ազգի համար: Հացի մեջ արդեն հավելանյութեր են ուզում ավելացնել, որպեսզի չթանկացնեն, քանի որ ինչպես տեսնում ենք, միսը, ձուկը, պանիրը, միրգը, բանջարեղենը և այլն, չեն մտնում առաջին անհրաժեշտության ապրանքների մեջ:


Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից