Միջազգային Վերլուծական 

Օբաման պահանջել է անսահմանափակ պատերազմ մղելու իրավունք

analitik.am

2048թ.-ի սեպտեմբերին, երեք տարի տեւած տիեզերական շրջագայությունից հետո, ամերիկյան ծովային հետեւակի 15 դիվիզիաներ վայրէջք կատարեցին Մարսի վրա՝ պայքարելու գաղութներում իր արմատները գցած Իսլամական պետության մարտիկների դեմ: Ընդդիմության հանդիպելով՝ ԱՄՆ-ի նախագահը նշեց, որ դեռեւս  2015թ.-ին կոնգրեսի անսահմանափակ պատերազմ վարելու հնարավորություն ընձեռող բանաձեւի համաձայն, իրեն իրավունք է վերապահում պատերազմել ողջ տիեզերական տարածությունում՝ ում դեմ ցանկանա…

 

 


Չի բացառվում, որ կոնգրեսը Օբամային տրամադրի լիազորությունները, որ նա խնդրում է: Այդ են վկայում վերջին իրադարձությունները, մասնավորապես պետքարտուղար Ջոն Քերին արդեն կոչ է արել կոնգրեսին Իսլամական պետության դեմ պայքարում չբացառել ցամաքային գործողություններ ծավալելու հնարավորությունն ու խնդրել վերանայել ԻՊ-ի դեմ ամերիկյան ռազմական գործողությունների հետագա մասշտաբների շրջանակը:


Քերիի կարծիքով, Կոնգրեսի յուրաքանչյուր բանաձեւ չպետք է աշխարհագրական սահմանափակումներ հետապնդի,  քանի որ  գրոհայինները կարող են հարձակվել Իրաքի ու Սիրիայի սահմաններից դուրս գտնվող ամերիկյան ուժերի ու ռազմաբազաների վրա: Ուստի անսահմանափակ ռազմական գործողություններ վարելու բանաձեւը  սկզբնական շրջանում կարելի է ընդունել երեք տարով, սակայն թողնել այն երկարաձգելու հնարավորություն:


Հետեւություն՝ Օբաման ցանկանում է ստանալ անսահմանափակ պատերազմներ վարելու իրավունք: Կոնգրեսն արդեն բազմիցս չարաշահել է իր լիազորությունները՝ Բուշին ու Օբամային թույլատրել է ռմբակոծել կամ Էքսպանսիայի ենթարկել 7 երկրներ, կտտանքների ենթարկել ու սպանել մարդկանց: Օբաման օգտագործել է նման բանաձեւերը, որպեսզի այնուհետեւ արդարանա՝  անօդաչու ինքնաթիռների միջոցով 3000 մարդկանց սպանության համար:

 


Միլիարդավոր դոլարներ կարող են ծախսվել անարգել պատերազմ վարելու վրա: Դրդապատճառներ կա՞ն արդյոք, որ Կոնգրեսը չի կատարի Օբամայի ցանկությունը: Անսահմանափակ պատերազմ վարելու թույլտվություն ստանալուց հետո Օբանան ու նրան հաջորդող նախագահները հնարավորություն կստանան օգտագործել ամերիկյան ռազմական ուժը երկրագնդի ցանկացած կետում, որտեղ  խելագար ֆանատիկոսները կբարձրացնեն Իսլամական պետության դրոշը:


Եվ այս ամենը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը կոնգրեսն արդեն ընդունել է իր պատմության մեջ ամենախելագար ու ստահոդ բանաձեւը՝ ուղղված Ռուսաստանի դեմ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից