Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թանկագին ընկերներ, շատ լավ նորություն կա: Ուկրաինայի միջազգային ավիաընկերությունների հետ բանակցությունների արդյունքում մենք համաձայնության ենք եկել Հայաստան մեկնելիս և Հայաստանից մեկնելիս ավիաընկերության ծառայություններից օգտվողների համար գների էական նվազեցման հարցում: Ընդ որում, գները նվազելեն բոլոր ուղղությունների համար:
Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայնել Ուկրաինայի միջազգային ավիաընկերությունների ղեկավարությանը, հանձինս նախագահ Յուրի Վլադիմիրի Միրոշնիկովին, փոխնախագահ Սերգեյ Ֆոմենկոյին և առևտրի հարցերով տնօրեն Անտոն Մատտիսին:
Այսօր հարցը որոշված է, մնացած մանրամասների մասին կհայտնենք ավելի ուշ:
Լուսանկարում Անդրանիկ Մանուկյանն ու Անտոն Մատտիսն են: