Իրավական 

Փորձագետի կողմից փորձաքննություն կատարելուց ապօրինի հրաժարվելը կհամարվի քրեորեն պատժելի արարք.Օրենքի նախագիծ

ՀՀ Արդարադատության նախարարությունը նոր  օրենքի նախագիծ է ներկայացրել: Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում  լրացում կատարել, ըստ որի փորձագետի կողմից փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց ապօրինի հրաժարվելը կամ խուսափելը կհամարվի քրեորեն պատժելի արարք: Առաջարկվող հոդվածը ստորև.

Հոդված 339.1. Փորձագետի կողմից փորձաքննություն կատարելուց կամ  փորձագիտական եզրակացություն տալուց ապօրինի հրաժարվելը կամ խուսափելը

1.Փորձագետի կողմից փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց ապօրինի հրաժարվելը կամ խուսափելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հոդված 2Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նույն շարքից