Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատական նիստը: Այս պահին հայտարարված է 30 րոպե ընդմիջում, որից հետո հավանաբար կհրապարակվի ամբաստանյալների դատավճիռը:
Մինչ դատական նիստի ընդմիջումը, ամբաստանյալներ Սամվել Բաբայանը և Սանասար Գաբրիելյանը հայտարարեցին, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը և առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ պահանջելով արդարացնել իրենց:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն Արցախի հերոս Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման, իսկ Սանասար Գաբրիելյանին՝ 3 տարվա: