Իրավական 

20 տարի. Հրապարակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողի դատավճիռը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր՝ մարտի 5-ին, հրապարակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի դատավճիռը:

Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ հայտնի էքստրասենսի սպանությունը տեղի էր ունեցել 2015 թվականի օգոստոսի 5-ին:

Նույն շարքից