Իրավական 

Եվս մեկ լծակ՝ ապագա վարչապետի ձեռքում

Այսօր՝ մարտի 7-ին, խորհրդարանը ձայների 88 կողմ և 8 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի նպատակն է գործող օրենքով օտարերկրացիներին հատուկ կարգավիճակ տրամադրելու ՀՀ նախագահի լիազորությունները վերապահել վարչապետին:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ նշելով, որ փոփոխությունը բխում է ՀՀ նոր սահմանադրության տրամաբանությունից:

Եղիազարյանի խոսքերով, վերոնշյալ կարգավիճակի համար ներկայացվող դիմումների քննարկման կարգը սահմանելու լիազորությունը պատկանելու է ՀՀ կառավարությանը:

Օրինագծով միաժամանակ առաջարկվում է վերացնել հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը բողոքարկելու արգելքը:

 

Նույն շարքից