Իրավական 

Փաստաբանները խոսքի ազատությունից օգտվելիս պետք է պատասխանատու զգան իրենց. Արա Զոհրաբյան

Մարտի 9-ին տեղի ունեցած հայ և օտարերկրացի փաստաբանների համաժողովի ժամանակ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքերին, թե ՓՊ-ն գտնվում է իշխանության գրպանում և գործիք է այդ նույն իշխանությունների ձեռքում, ասաց, որ փաստաբանները խոսքի ազատությունից օգտվելիս պետք է պատասխանատու զգան իրենց, իսկ ինչ վերաբերում է պալատին, ապա այն բաց է ցանկացած քննարկում ծավալելու համար:

Խոսելով Վահե Գրիգորյանի մեղադրանքի մասին, թե ՓՊ-ն ստվերային գործակցության մեջ  իշխանության հետ և քաղաքական ենթատեքստով գործերի ժամանակ փաստաբանների նկատմամբ  խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, Զոհրաբյանը նշեց, որ խտրական վերաբերմունք չկա, իսկ կիրառվող կարգապահական վարույթների համար հիմք են հանդիսանում դատական սանկցիաները, որոնք պարտադիր հիմքեր են:

Զոհրաբյանը անդրադաձավ նաև պալատի ներսում առկա տարաձայնություներին՝ մասնավորապես նշելով, որ պալատում 1900 փաստաբան կա, և բնական է, որ տարաձայնություներ կլինեն, որոնց պատճառներից մեկն էլ գաղափարական հակասություններն են:

Նույն շարքից