Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է Սասնա ծռեր խմբի գործով դատավարությունը:
Դատական նիստը ընթանում է լարված մթնոլորտում, ներկա ոստիկանների թիվը էականորեն գերազանցում է մինչև այս գրանցված թվին:
Դատական նիստի ժամանակ դատավորը մի քանի նկատողություն արեց ամբաստանյալներին՝ զգուշացնելով, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքում վերջիններս կարող են հեռացվել:
Մասնավորապես նկատողություն ստացավ Արայիկ Խանդոյանը, ով ցանկություն հայտնեց հայտարարությամբ հանդես գալ, սակայն մերժում ստացավ:
Դատական նիստը շարունակվում է: