Իրավական 

Ըստ հրապարակված ձայնագրության, ԳԱԼԱ-ն ՊՊԾ գնդի գրավման օրերին լիցքավորել է խմբի մոտ գտնվող բջջայինի քարտը

Այսօր՝ մարտի 21-ին, Սասնա ծռերի խմբի գործով դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման օրերին արված գաղտնալսումների վերծանումները: Մասնավորապես ձայնագրություններից մեկում խոսում է Անահիտ անունով ինչ-որ կին, ում զրուցակիցն է Սասնա ծռերի անդամ Տիգրանը:
Ձայնագրության մեջ Տիգրան նշում է, որ ԳԱԼԱ-ն 8 հազար դրամ է փոխանցել բջջային քարտին:

Հրապարակված գաղտանլսումների մեջ կարելի է լսել նաև Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի խոսակցությունները, ովքեր խոսում են սպանված ոստիկանների մասին և այլն:

Նույն շարքից