Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Դերգաչովսկի շրջանում մարտի 26-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու հայ է զոհվել: Այս մասին տեղեկանում են «Регион 64» գործակալությունից:
Դեպքը տեղի է ունեցել Նովորոսլյաևկա գյուղի մոտ՝ «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 223 կիլոմետրի վրա:
Բախվել են ВАЗ-2110 և КамАЗ ավտոմեքենաները:
ВАЗ-2110-ի ղեկին եղել է 1991 թվականին ծնված Արմեն Ղազարյանը: Նախնական տվյալներով՝ նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ բախվելով բեռնատարին: Արմեն Ղազարյանը և 1990 թվականին ծնված ուղևոր Սերյոժա Հարությունյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ են ստացել:
