Իրավական 

ՌԴ ՔԿ-ն միջնորդում է Կեմերովի սուպերմարկետում տեղի ունեցած հրդեհի գործով 5 անձի կալանավորել

Կեմերովի առևտրի  կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործով հարուցված քրեական գործի շրջանակներում ՌԴ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել  դատարան՝ հինգ անձի  կալանավորելու հետ կապված:

Նշվում է, որ  նրանք կբերվեն դատարան՝ խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար: ՌԴ քննչական կոմիտեն միջնորդելու է, որպեսզի որպես խափանման միջոց ընտրվի կալանքը: Ավելի շուտ հայտնի էր դարձել, որ հրդեհի գործով  հարուցված քրգործի շրջանակներում բերման էին ենթարկվել 5 մարդ՝ շենքի սեփականատիրոջ կազմակերպության տեխնիկական գծով տնօրենը, տարածքի վարձակալը, հրդեհային ազդանշանային համակարգի սպասարկմամբ զբաղվող կազմակերպության տնօրենն ու աշխատակիցը, ինչպես նաև թիկնապահը, ով չէր միացրել ազդանշանային համակարգը:

Հիշեցնենք, որ Կեմերովի սուպերմարկետում ողբերգական ելքով հրդեհը տեղի ունեցավ մարտի 25-ին: Տուժածների թվում, նախնական տեղեկություններով, հայեր չկան:

Նույն շարքից