Իրավական 

Ռուսաստանում միլիարդատեր եղբայրներ Մագոմեդովներին մեղադրում են հանցավոր ցանց ստեղծելու մեջ

analitik.am

Ռուսաստանցի միլիարդատեր եղբայրներ Զիյավուդին և Մագոմեդ Մագոմեդովներին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ իրավապահները եղբայրներին մեղադրում են 2,5 միլիարդ ռուբլի յուրացնելու և հանցավոր ցանց ստեղծելու մեջ:
Նշվում է, որ մեղադրանք է առաջադրվել նաև Մագոմեդովների գործընկեր Արթուր Մաքսիդովին: Նրան մեղադրում են խարդախության և հանցավոր ցանց ստեղծելու մեջ:

Միլիարդատեր եղբայրների ձերբակալությունից առաջ ստուգումներ են իրականացվել նրանց պատկանող հասցեներում: Միայն Մոսկվայում ստուգում է կատարվել ավելի քան 70 հասցեում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ եղբայրների դրամական միջոցների վրա կալանք է դրվել:

 

Նույն շարքից