Իրավական 

Հարավային Կորեայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 24 տարվա ազատազրկման

analitik.am

Հարավային Կորեայի դատարանը երկրի նախկին նախագահին մեղավոր է ճանաչել պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառակերության և շորթման մեջ:

Մեղադրանքի մեջ նշվում է, որ Պակ Կին Հեն ստիպել է մի քանի խոշոր կազմակերպության ընդհանուր առմամբ 72 միլիոն դոլար փոխանցել երկու ֆոնդի, որոնց կառավարիչը եղել է իր ընկերուհին՝ Չհվե Սուն Սիլը:

Նախկին նախագահը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման: Մեղադրական կողմը նրա համար պահանջում էր 30 տարվա ազատազրկում և 112 միլիոն դոլարի չափով տուգանք: Ինչ վերաբերում է նախկին նախագահի ընկերուհուն, ապա նա դեռ փետրվարին դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման:

Պակ Կին Հեն հերքում է բոլոր մեղադրանքները: Նա ներկա չի եղել դատական նիստին, որտեղ հրապարակվել է դատավճիռը:

Նույն շարքից