Իրավական 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում թմրանյութ է հայտնաբերվել

analitik.am

Ապրիլի 5-ին` ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ս. Վ.-ի անվամբ քաղաքացի Կ. Գ.-ի կողմից բերված հանձնուքում պոլիէթիլենային տոպրակների մեջ հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված երեք փաթեթ՝ դեղնականաչավուն բուսական զանգվածով, առաջին փաթեթը՝ 4.6 գրամ, երկրորդը՝ 3 գրամ, իսկ երրորդը՝ 4.1 գրամ ընդհանուր քաշերով:

Ինչպես Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ ՔԿՎ պաշտոնական կայքէջից, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից