Իրավական 

Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը զգուշացնում է Բրիտանիայի վարչապետին

Ռուսաստանը հրապարակելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նամակագրությունը, որը եղել է այն ժամանակ, երբ վերջինս դեռ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարն էր: Այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ այդ նամակագրության մեջ խոսք կա նաև ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին:

Կարապետյանը զուգահեռներ է տարել Սկրիպալի և Ալեքսանդր Լիտվինենկոյի ու օլիգարխ Բորիս Բերեզովսկիի մահվան դեպքերի միջև՝ նշելով, որ բոլոր դեպքերում քննությունը փակ է տեղի ունեցել, ինչը միջազգային իրավունքի խախտում է:

Կարապետյանը նաև հավելել է, որ ՌԴ Գլխավոր դատախազությունը ներկայացնելու է վերոնշյալ դեպքերով հարուցված քրեական գործերի  փաստաթղթերի պատճենները:

Նույն շարքից