Նոտար Մարինա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տարակուսելի է, երբ դիտարկմանս ոչ թե անդրադառնում են ի բնե, այլ շիլափլավ տարբերակով: Սցենարիստի պատասխանից հասկանալի է դառնում, որ նա ամենապարզ ձևով մոլորության մեջ է և այդ մոլորությունն այնքանով է վտանգավոր, որ մատուցվում է հեռուստալսարանին: Այն , որ տիկինը չի տարբերում նոտարին և փաստաբանին ու խառնում է նրանց գործառույթները, իսկապես ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկանց իրավագիտակցության բարձրացումը օրախնդիր է ու երևի պետք է սկսել այն մարդկանցից, ովքեր իրենց անտեղյակությամբ հանրային կարծիք են ձևավորում:
Ավելի վաղ Մանուկյանը Դիանա Գրիգորյանին մեղադրել էր «Նռան հատիկ» սերիալում նոտարի կերպարը խեղաթյուրելու և նսեմացնելու մեջ: