Իրավական 

ԵԼՔ պատգամավորներն այցելում են բերման ենթարկվածներին. Նրանց թիվը հասնում է 100-ի

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը,  Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյանը և Գևորգ Գորգիսյանը շարունակում են ակտիվորեն այցելել Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ՝ զբաղվելով բերման ենթարկվածների հարցերով:
Վերջին տեղեկություններով բերման ենթարկվածների թիվը հասնում է 100-ի, նրանց թվում է նաև ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կինը:
Ավելի վաղ ՄԻՊ-ը հայտնել էր, որ բերման ենթարկված անձանցից որոշներն ազատ են արձակվել, այդ թվում՝ անչափահասներ:

 

Նույն շարքից