Բիզնես 

Նոր տեխնոլոգիան գործածությունից դուրս կմղի «դամաֆոնները»

analitik.am

Եթե դուք հագուստ և սարքեր եք պատվիրում համացանցով, իսկ ժամանակի մեծ մասն անցկացնում եք աշխատավայրում, ապա «խելացի» Doorbot տեսահամակարգը կդառնա ձեր լավագույն ընկերը և օգնականը` հաղորդում style.rbc.ru-ն:

Doorbot-ը դռան զանգի և տեսախցիկի կոմբինացիա է, որը լուսանկարն ուղարկում է սմարթֆոնին կամ պլանշետին: Եթե առաքիչը տալիս է դռան զանգը, ապա բջջային հեռախոսը ստանում է հատուկ ազդանշան, նույնիսկ եթե բնակարանի սեփականատերը գտնվում է տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Ստանալով ծանուցում` բնակարանի տերը կարող է Doorbot-ի օգնությամբ նայել, թե ով է եկել: Եթե սարքը համատեղված է Lockitron «խելացի» կողպեքով, սեփականատերը կարող է բացել դուռը և թույլ տալ ծանրոցը թողնել դռան շեմին: Կարելի է նաև ներս թողնել հյուրերին կամ կոմունալ ծառայությունների ներկայացուցիչներին:

Doorbot-ը միացված է տնային wi-fi-ին և ունի տեսախցիկ: Բացի այդ այն ունի գիշերային տեսանելիության ռեժիմ, որը թույլ կտա տեսնել այցելուի դեմքը գիշերը:

Սարքի գինը ներկայում 200 դոլար է, իսկ 150 հավելյալ դոլարի դիմաց կարելի է ստանալ նաև Lockitron:

Նույն շարքից