Սպորտ 

4 ուժեղագույն առաջնություններում 1-4 տեղերը զբաղեցրած ակումբները կլինեն ՉԼ-ի խմբային փուլում

2018-19 մրցաշարից սկսած ՈւԵՖԱ-ի վարկանիշով 4 ուժեղագույն առաջնություններում 1-4 տեղերը զբաղեցրած ակումբներն, առանց լրացուցիչ հանդիպումների, տեղ կունենան Չեմպիանների լիգայի խմբային փուլում: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ փոփոխության մասին որոշումը կայացվել է բանակցությունների ընթացքում:

Այս պահին նշված առաջնություններում միայն 1-3 տեղերը զբաղեցնողներն են հայտնվում ՉԼ-ի խմբային փուլում, իսկ 4-րդ տեղը գրավողները ստիպվված են լինում լրացուցիչ հանդիպումներ անցկացնել:

Նույն շարքից