Ֆեյսբուք 

Ովքեր մտածում են, որ Գևորգ Կոստանյանը հանցագործ չէ, անդառնալիորեն կորցրել են արդարության զգացումը. Արմեն Դանիելյան

analitik.am

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից ստացա անձնական գործս: Եթե այս երկրում կան մարդիկ ովքեր դեռ կասկածում են, որ գևորգ կոստանյանը հանցագործ չէ և թույլ չի տվել պաշտոնական լիազորությունների չարաշահում, ուրեմն անդառնալիորեն կորցրել են արդարության զգացումը:

Եվ այսպես...

Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն ՀՀ նախագահը գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին:

Սահմանադրության 56 հոդվածի համաձայն Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։

Դատախազության մասին ՀՀ օրենքի 50 հոդվածում սահմանված են դատախազին պաշտոնից ազատելու հիմքերը: Այդ հիմքերից է՝
1) անձնական դիմումը....

Խնդրում եմ համադրեք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների ազատման ՀՀ նախագահի երկու հրամանագրերը...

Մեկնաբանություններն ավելորդ են... ճշմարիտ էին այն պատգամավորները՝ ովքեր խորհդարանում ձեզ հորդորում էին չզբաղվել մեծախոսությամբ»...

Նույն շարքից