Հոգեբանի անկյուն 

Եթե միայն մեկ վայրկյան...

analitik.am

Այն պահին, երբ քեզ ասում են, որ անբուժելի հիվանդ ես, հասկանում ես, որ կյանքդ այլևս երբեք այն չի լինի, ինչ նախկինում էր....Հեն այդ վայրկյանից մահվան մասին մտքերը հանգիստ չեն տալիս...

Ֆրանսիական Leo Burnett գործակալությունը և Mimi Foundation հասարակական կազմակերպությունը որոշել էին 20 անբուժելի հիվանդի հնարավորություն տալ գոնե 1 ակնթարթ մոռանալ աղցկեղի մասին:

Նրանց հրավիրել էին մի գրասենյակ և խնդրել էին փակել աչքերը, որից հետո պրոֆեսիոնալ մասնագետները նրանց համար ընտրել էին ոճ, որին էլ համապատասխան մազերի հարդարանք և շպար, որից հետո մասնակիցները կարողացան բացել աչքերը և նայել իրենց հայելու մեջ:

 

Այդ պահին հիվանդությունը ասես գոյություն չուներ...

Նախագծի բոլոր լուսանկարները իրենց տեղը գտան «Եթե միայն մեկ վայրկյան...» գրքում, իսկ գրքի վաճառքից ստացված միջոցները ուղղվեցին քաղցկեղի դեմ պայքարի ֆոնդ:

Նույն շարքից