Կանայք կարծում են, որ տղամարդիկ ունեն պրիմիտիվ հոգեբանություն, սակայն տղամարդկանց այնքան էլ չի հուզում, թե ի՞նչ են մտածում կանայք իրենց մասին: Պետք է նշել, որ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ սխալվում են:
Կանանց կհաջողվեր արտակարգ հարաբերություններ ստեղծել իրենց ամուսինների, տղաների կամ տնօրենների հետ, եթե նրանք դադարեին նրանց համարել սրիկաներ, եսասերներ և որկրամոլներ: Տղամարդկանց հարկավոր են գիտելիքներ հենց տղամարդկանց մասին, որպեսզի կարողանան լավ վերլուծել իրենք իրենց, նաև այլ տղամարդկանց լավ հասկանալու համար:
Իսկ իրականում ինչի՞ մասին են մտածում տղամարդիկ և նրանց համար իրականում ի՞նչն է ամենակարևորը:
Տղամարդիկ ունեն հաղթողի, գիշատիչի, բռնագրավողի, գերողի հոգեբանություն: Սակայն, ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ, եթե վերոնշյալ նկարագրությունը հավասար տարածվեր բոլոր տղամարդկանց վրա: Կյանքում կատարվող ամեն մի մանրուք ազդում է մեզ վրա և դարձնում մեզ այլ մարդ՝ յուրօրինակ, անկրկնելի: Հենց այս անկրկնելի լինելու հատկանիշով է ուսոմնասիրվում տղամարդու հոգեբանությունը:
Մանրամասները տեսանյութում: