Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը

Սթրեսը հուզական և ֆիզիկական լարվածության վիճակ է, որն առաջանում է դժվար և ճնշող իրավիճակներում: Սթրեսը ժամանակին չհաղթահարելու դեպքում կվերածվի դեպրեսիայի: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք սթրեսի հաղթահարման եղանակներ, որոնք կօգնեն ձեզ արդյունավետ կերպով դուրս գալ ստեղծված վիճակից:

  • Նախ անհրաժեշտ է վերահսկել սեփական հույզերը, չհուսահատվել ոչ մի իրավիճակում և փորձել դրական ելքեր տեսնել: Դա կարևոր է այն պատճառով, որպեսզի մենք չկորցնենք իրավիճակը ռեալ գնահատելու կարողությունը և չտրվենք հույզերին:
  • Ռելաքսացիա- ռելաքսացիոն վարժությունները   թույլ են տալիս հանել ֆիզիկական և հոգեբանական լարվածությունը: / Առաջիկայում կներկայացնենք որևէ ռելաքսացիոն վարժություն, որը կարող եք կիրառել ինքնուրույն/:
  • Շատ շարժվեք- շարժման ժամանակ արյան մեջ ավելանում է էնդորֆինների քանակը, որը համարվում է երջանկության հորմոն և բարձրացնում է մարդու տրամադրությունը:
  • Կարգավորեք ձեր սնունդը- օգտագործեք այնպիսի մթերքներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը /շոկոլադ, ընկույզ, մրգեր/, հատկապես սննդակարգում ավելացրեք C վիտամինով հարուստ մթերքներ:


Շարունակելի…

 

Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից