Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Նախագահ Բակո Սահակյանի և ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հետ այցելեցինք Արցախի հարավ-արևելյան շրջաններ, այդ ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացանք զորքերի մարտական պատրաստության վիճակին, սպաների, զինվորների հետ զրուցեցինք ինչպես բանակի մարտունակության, այնպես էլ՝ նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ»: