Ֆեյսբուք 

Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ նախաձեռնությամբ հանդես չեմ եկել. Արտակ Զեյնալյան

analitik.am

«Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում: Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ոչ նախորդ ամսին և ոչ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նույն շարքից