Ֆեյսբուք 

«Զվարթնոց»-ի հին մասնաշենքը ստացել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

Փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել և հետևյալ կառույցները ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ՝
1. Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը
2. Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով)
3. Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը
4. Հրազդան մարզադաշտը, 
5. Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով)
6. Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը
7. Գավեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ):

Այս մասին հայտնում է Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։

Նույն շարքից