Ֆեյսբուք Տնտեսություն 

«Սպայկան» սկսում է դեղձի մթերման գործընթացը Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներում

Սիրելի հայրենակիցներ
Հաշվի առնելով գյուղատնտեսական ակտիվ շրջանում մթերումների հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ Սպայկան, աշխատելով իր բնականոն ռիթմով, առաջիկա տասն օրվա ընթացքում սկսում է դեղձի մթերման գործընթացը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներում։ Այնուհետև, համաձայն ընկերության կողմից հաստատված ընթացակարգի, դեղձի մթերումները կշարունակվեն Արարատյան դաշտավայրում։
Հետագայում, ըստ ընկերության կողմից սահմանված գրաֆիկի, նախատեսվում է նաև սև սալորի, խաղողի և խնձորի մթերումը։ Այդ ուղղությամբ ընկերության կողմից ժամանակին կտրամադրվի պատշաճ տեղեկատվություն։

Այս մասին հայտնում է «Սպայկա» ընկերության մամուլի հետ կապերի բաժնի պատասխանատու Էդվարդ Անտինյանը:

Նույն շարքից