Ֆեյսբուք 

Իսրայելի վարչապետը պատասխանել է Հայ պատրիարքի նամակին

analitik.am

Իսրայէլի վարչապետ տիար Բենյամին Նաթահնաուն պատասխանել է Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանի նամակին:
Տիար Նաթահնաուին ուղարկուած նամակը ստորագրուել էր Երուսաղէմի Հայ եւ Յոյն Պատրիարքների եւ Սուրբ Երկրի Քուստոսի կողմից, յունիսի 18-ին:
Նամակում Հոգեւոր Պետերը իրենց մտահոգութիւնն են յայտնում եկեղեցապատկան կալուածների վերաբերեալ Քնեսետում շրջանառուող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկուէր Նախարարների Խորհրդի քննարկման: Նրանք նամակում իրենց հիասթափութիւնն են յայտնում, որ հակառակ փետրուար ամսին վարչապետի կողմից եղած հաւաստիացմանը, թէ նախագծի քննարկումը սառեցւում է, այն շարունակւում է քննարկուել Քնեսետում:
Իր պատասխան նամակում, տիար Նաթահնայուն հաւաստիացնում է Երուսաղէմի Հայ Պատրիարքին եւ գրում է, որ թելադրել է ետ կանչել վերոյիշեալ նախագիծը քննարկումից եւ յանձնարարել է նախարար Ցախի Հանեգբիին հանդիպել Պատրիարք Սրբազան Հօր հետ` խնդրին լուծում գտնելու համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

https://www.facebook.com/photo.php?fbid=10215905355849454&set=a.10208816766239144.1073741831.1313185178&type=3&theater

Նույն շարքից