Ֆեյսբուք 

ՀՀ ԱԱԽ քարտուղարը պարզաբանում է

analitik.am

ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղազախստանից ժամանած լրագրողների հետ հանդիպմանը ռուս լրագրողի՝ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին վերաբերող հարցին ի պատասխան, միտքս ձևակերպել եմ հետևյալ կերպ, որի մի մասը Կոմերսանտը երեկ լուսաբանել էր, իսկ այսօր՝ թարմացրել:

- Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ արդեն գոյություն ունեցող ձևաչափերում` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում: Մենք նաև Աֆղանստանում և Կոսովոյում մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում: Ադրբեջանի ռազմական կարողությունները հասկանալն էլ է կարևոր, քանի որ ադրբեջանցի սպաներն իրենց փորձառությունն են անցնում Թուրքիայում, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է:

Հղումը՝ ստորև.
https://www.kommersant.ru/doc/3688045

Նույն շարքից