Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Առաջին եվրոպական օլիմպիական խաղերը բացահայտում են Բաքվի փայլն ու թշվառությունը։ Ադրբեջանի իշխանությունները շատ են սիրում խոսել իրենց տնտեսական զարգացման տեմպերի մասին։ Բաքվում մի երկու շենք են կառուցել և կարծում են, թե դա բավարար է «ադրբեջանական հրաշքի» մասին իրենց հեքիաթն աշխարհին հրամցնելու համար։ Մինչդեռ գեղեցիկ այդ պատերի ետևում թշվառությունն ու չքավորությունն են տիրում։ Ու որքան էլ Ալիևի վարչակազմը փորձի թաքցնել իրականությունը, միևնույն է աղքատությունը դուրս է հորդում։
Սա այն ճշմարտությունն է, որը Եվրոպական օլիմպիական խաղի մասնակիցներն ու հյուրերը պետք է իմանան Ադրբեջանի մասին։ Ուստի խնդրում եմ հնարավորինս տարածել Voskanapat.info-ի այս նյութը։