Ֆեյսբուք 

Շանթ Հարությունյանին մարտի 1-ի գործով մի տարի պահեցին բանտում և 1 ամիս հոգեբուժարանում

analitik.am

Խնդրում եմ ուշադրություն։

Գրառումս ուղղված է բոլոր֊բոլորին և լրատվամիջոցներին։

Օգոստոսի 17֊ին լրանում է Շանթ Հարությունյանի՝ բանտից գրված բաց նամակի ժամկետը՝ ուղղված հայ ժողովրդին, որով կոչ էր արվում 2֊3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը։

Լրանում է այդ ժամկետը, սակայն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.

Ես՝ Շահեն Հարությունյանս, և հայրս՝ Շանթ Հարությունյանը, դեռևս չենք պատրաստվում նախաձեռնել որևէ քաղաքական պայքար՝ կապված Շանթ Հարությունյանի արդարացնան և ազատ արձակման հետ։
Հետևաբար. Հայաստանում տեղի ունեցող շարժումները, որոնցում կարող է շոշափվել Շանթ Հարությունյանի անունը, խնդրում ենք չկապել մեզ հետ։

Մենք պատասխանատու ենք միայն մեր և մեր նախաձեռնությունների համար։
Երբ մենք գործենք՝ կհայտարարենք ինքներս։

Հ.Գ. Իսկ թե ինչպե՞ս է Շանթ Հարությունյանը, ասեմ.
Շարունակում է գտնվել բանտում՝ քաղբանտարկյալի կարգավիճակով և բանտախցում սպասում է Ռոբերտ Քոչարյանին։

Շատ խոսելու բան կունենան Շանթ Հարությունյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Չէ՞ որ, Շանթ Հարությունյանին մարտի 1֊ի գործով մի տարի պահեցին բանտում և 1 ամիս հոգեբուժարանում։

Լավ եղե'ք։

Շահեն Հարությունյան

Նույն շարքից