Ֆեյսբուք 

Վազգեն Սարգսյանի եղբայրը Ռոբերտ Քոչարյանի ինադու լուսանկար է հրապարակել

analitik.am

ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ով հիմա ԱԺ-ում ներկայացնում է ԵԼՔ խմբակցությունը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ հայտարարելով, որ դա արել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ինադու»:

«Էս էլ Քոչարյանի ինադու... Ասում էր, որ չենք հանդիպել։ Չնայած էս ինձ վրա կոմպրոմատ է»,-գրել է պատգամավորը՝ հրապարակելով իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ լուսանկարը:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը, ով մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը խախտելու մեջ, առաջին ատյանի դատարանի որոշմամբ գտնվում է երկամսյա կալանքի տակ: Նրա պաշտպանները որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում, որի համապատասխան նիստն արդեն կայացել է և արդեն այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 16:00-ին կհրապարակվի դատավճիռը:

Նույն շարքից