Ֆեյսբուք 

Փաշինյանը պարտավոր է առաջարկել հասարակությանը չպառակտող լուծումներ, հետո կարող է ուշ լինել. Նախկին պատգամավոր

analitik.am

Հայաստանում ներքաղաքական լարվածությունը քայլ առ քայլ մոտենում է քաղաքացիական բախումների սահմանագծին։ Իշխանությունը՝ ասել է թե վարչապետ Ն. Փաշինյանը (օրվա փաստացի միակ իշխանությունը), պարտավոր է սառը մոտեցումներով առաջարկել իրական և հասարակությանը չպառակտող և չբարիկադող լուծումներ։ Մթնոլորտում առկա ագրեսիվության ու անհանդուրժողականության հետագա սրացումը ուղղակիորեն կարող է վտանգել ազգային և պետական անվտանգությանը։ Վաղը կարող է ուշ լինել, եթե այսօր չգիտակցենք պահի լրջությունը։

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյան

Նույն շարքից