ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում առանձնացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի մի մասը՝ իր տարակուսանքը հայտնելով վարչապետի խոսքերի մասով:
Խոսքը վերաբերում է այն հատվածին, երբ Փաշինյանը խորհուրդ է տալիս խոսելուց առաջ մտածել հետո բարձրաձայնել խոսքի ազատության մասին:
«Ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել: Հետո էլ ասում են՝ խոսքի ազատությունը սահմանափակում են: Դուք հլը խոսելուց առաջ պետք է մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության մասին մտածեք»,-հայտարարել էր վարչապետը: