Ֆեյսբուք 

Արատավորում են իմ պատիվն ու արժանապատվությունը. Քաղաքացու բաց նամակը՝ Ոստիկանապետին

Բաց նամակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

Հարգելի´ պարոն Օսիպյան,

սույն թվականի օգոստոսի 21-ից անծանոթ հեռախոսահամարներից ստանում եմ զանգեր` քիչ անց տեղեկացա,որ զանգերի պատճառը «Հաղթանակի» զբոսայգու տարածքում պատերին եւ ծառերին փաքցված հայտարարությունն է,որը նամակին կից ներկայացնում եմ Ձեզ :

Պարոն Օսիպյան,փաստացի կատարվել է հանցագործությունը,խնդրում եմ իրավապահ մարմիններին բացահայտել եւ ենթարկել օրենքի առջեւ պատասխանատվության այս անօրինականության բարբարոս հեղինակներին:

Նաեւ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում ինձ անծանոթ ՖԲ-յան օգտատեր Գեւորգ Սուջյանի գրառումը` կատարած իմ անձի վերաբերյալ ,որը զուգադիպում է զրպարտիչ հայտարարությունների տարաածման օրվա հետ:

Չեմ ցանկանում հավատալ, որ իմ դեմ իրականացված այս անարդարությունն ու օրինազանցությունը քաղաքական ենթատեքստ են պարունակում եւ իմ քաղաքական հայացքների համար նման ճղճիմ կերպով փորձ է արվում ճնշել ու սահմանափակել իմ խոսքի ազատությունը,սակայն ավելի շատ չեմ էլ բացառում...

Տարածված հայտարարությունն ու նման գրառումները, ուղղակիորեն արատավորում են իմ պատիվն ու արժանապատվությունը` ինձ բերելով հոգեկան եւ բարոյական ճնշվածություն:

Տեղեկացնում եմ,որ այս նամակից բացի ,նաեւ հաղորդում եմ ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն:

Ինքս չեմ ցանկանում քրեաիրավական որակ տալ իրականացված հանցագործությանը` թողնելով դա պատկան մարմիններին եւ վստահելով արդարադատությանը:

Հարգաներով ` Անի Կարապետյան

Նույն շարքից