Ֆեյսբուք 

ԵԼՔ դաշինքում գաղափարական տարաձայնություններ կան. Լենա Նազարյան

analitik.am

Շնորհակալ եմ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությունների պատգամավորներին՝ ինձ ԵԼՔ խմբակցության ղեկավար ընտրելու համար: Անկախ բոլոր գաղափարական տարաձայնություններից ու Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու հանգամանքից, կարծում եմ, որ Ազգային ժողովում ԵԼՔ խմբակցությունը պետք է համախմբվի մեկ միասնական օրակարգի շուրջ՝ այն է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Շնորհակալություն նաև իմ աջակիցներին, որ ուրախացել են պարտավորություններիս եռապատկման կապակցությամբ:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լենա Նազարյանն ընտրվել է ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար՝ այդ պայքարում հաղթելով Էդմոն Մարուքյանին:

Նույն շարքից