Ֆեյսբուք 

Հույս ունեմ, որ պարոն Աշոտյանը կմտափոխվի. Աղաջանյանն արձագանքում է ՀՀԿ պատգամավորի գրառմանը

analitik.am

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի գրառմանը.

Պարոն Աշոտյանը պնդում է, թե պատգամավորների նկատմամբ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում «հերթական անգամ», քանի որ անհատական հրավերներ բոլոր պատգամավորները չեն ստացել, այլ փոխարենը՝ խմբակցությունների ղեկավարների միջոցով են հրավիրվել:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են նաև անհատական հրավերներ, այդ թվում նաև պարոն Աշոտյանին: Վերջինիս օգնականի և իր հետ անձամբ հնարավոր չի եղել կապ հաստատել ամբողջ օրը: Վերջապես կապնվել է իմ օգնականը, ում ի պատասխան հարգարժան պատգամավորը հայտնել է, որ չի ընդունում հրավերը, հաշվի առնելով, որ «այն ուշացած է»:

Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ պարոն Աշոտյանը կմտափոխվի և երեկոյան կհանդիպենք՝ նշելու ՀՀ անկախության 27-ամյակը:

Նույն շարքից