Ֆեյսբուք 

Դավիթ Տոնոյանն այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայողին

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։

Նախարարն առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շ-ն Գևորգյան Արթուրին։ Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։

Արթուր Գևորգյանի վիճակը ներկայումս կայուն է։

Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ՌԲՎ պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Նույն շարքից