Մարալիկում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ պահանջում են հանրապետական քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը, ով Analitik.am-ի հետ զրույցում երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Քաղաքապետարանի մուտքը երեկվանից փակ է: Ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս քաղաքապետարանի աշխատակիցներին մուտք գործել շենք, աշխատանքները կաթվածահար վիճակում են:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ 72 ժամ փակ են պահելու քաղաքապետարանի մուտքը և ժամանակ են տվել հանրապետական քաղաքապետին հրաժարական տալու համար:
Այսօր քաղաքապետ Գևորգյանը փորձել է մտնել քաղաքապետարան, սակայն իրավիճակը կտրուկ լարվել է, ինչի արդյունքում քաղաքապետի բոլոր փորձերն ապարդյուն են անցել: