Իրավական Հասարակություն 

Ոստիկանապետը՝ ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ կապված միջադեպի մասին

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ կապված միջադեպին, ասաց, որ Արաբկիրի բաժնի հետաքննության պետի տեղակալը կապ է հաստատել և զրուցել պատգամավորի հետ: Առաքելյանը չի գնացել ոստիկանություն և ասել է, որ այդ հարցով չանհանգստացնեն իրեն:

Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որ ԱԺ-ի մոտ ակցիայի ժամանակ ավտոմեքենաներ են վնասվել, Օսիպյանը նշեց, որ որևէ քաղաքացի այդ հարցով չի դիմել ոստիկանությանը :

Հարցին, թե մոտավորապես քանի քաղաքացի է մասնակցել հոկտեմբերի 2-ի ակցիային, Օսիպյանը նշեց՝ մոտավորապես 50 հազար քաղաքացի :

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի այն առաջարկության, որ պետք է փոփոխություններ անել, որոնց արդյունքում Ոստիկանությունը կենթարկվի ոչ թե վարչապետին, այլ՝ կառավարությանը, Օսիպյանը նշեց, որ իրենց օրակարգում նման հարց չկա և դրա անհրաժեշտությունն ինքը չի տեսնում: Նրա խոսքերով, ոստիկանությունն առաջնորդվում է սահմանադրությամբ և օրենքներով, դա է կարևորը:

Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի մասով նորություններ չկան:

 

Նույն շարքից