Միջազգային Սպորտ 

Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչը խոսել է կանանց վրա բղավելու անհրաժեշտության մասին

analitik.am

Ռուսաստանի դահուկասպորտի հավաքականի մարզիչ Եգոր Սորինը հայտարարել է, որ հաճախակի է իր ձայնը բարձրացնում մարզումների ժամանակ: Այս մեթոդը հաճախ պետք է օգտագործել հատկապես աղջիկների հետ մարզումների ժամանակ: Այս մասին հայտնում է «Р-Спорт»-ը:

«Եթե մարզիկը չի հասկանում իր առաջադրանքը և ինչ-որ բան սխալ է անում, ապա ինչ-որ պահի ստիպված ես լինում ձայնդ բարձրացնել։ Հատկապես աղջիկների դեպքում այն արդյունավետ է աշխատում: Այսինքն, նրանք, որպես կանոն, կարողանում են ավելի արագ ընկալել առաջադրանքը: Տղաների հետ ես գրեթե միշտ հանգիստ խոսակցություն եմ ունեմ, քանի որ բոլորն էլ հստակ հասկանում են ինձ, և նրանց էմոցիաներն ավելի քիչ են, քան աղջիկների մոտ», - պարզաբանել է Սորինը:

Մարզիչը նշել է, որ մարզման ժամանակ լարվածությունը չի նշանակում, որ նա կողմնակալություն է անում, ընդհակառակը, իր խմբում, որտեղ մարզվում են 10 հոգի, «ֆավորիտներ» չկան:

Նշվում է նաև, որ 33-ամյա Սորինը համաշխարհային կարգի սպորտի վարպետ է: Նա զբաղվում է 21-23 տարեկան մարզիկներով: Նախկինում նա աշխատել է մի շարք ռուս մարզիկների գլխավոր մարզիչ։

Նույն շարքից