Ֆեյսբուք 

Բժշկականում սկանդալային միջադեպը տեսագրվել է

analitik.am

Հարգելի գործընկերներ, 3 հարցադրում ունեք, երեքն էլ պարզաբանեմ.

1.Միջոցառման տեսագրությունն ամբողջությամբ առկա է՝ հատկապես լավ ֆիքսված է դասախոսական կազմի ներկայացուցչի հետ միջադեպը: Տեսանյութը միջադեպի օրը դիտել են բժիշկները, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը: Չէինք հրապարակում, մտածելով, որ մեր երկրում նման ավանդ ունեցող մարդկանց ստորագրությունը որևէ մեկի մոտ կասկած չէր առաջացնի՝ փաստորեն՝ սխալվեցինք: Վաղը տեսանյութը լրատվամիջոցները կհրապարակեն:

2.Հարցադրում կա, ստորագրածներից ոմանք ներկա չեն եղել միջադեպին: Այո, ներկա չեն եղել, բայց դասավանդել են ՀԱՊԿ կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանին և բավականին ծանոթ են համալսարանական հատվածի նրա կենսագրությանը, թերևս, միգուցե նաև նրանց կողմից անհապաղ ստորագրահավաք-բաց նամակ նախաձեռնելը դրանով էր իսկ պայմանավորված:

3.Տեսակետ է հնչում, որ բաց նամակի բովանդակությունը չափազանցված է: Տեսակետ ունենալու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, բայց Ճշմարտությունը միշտ մեկն է լինում: Բնականաբար տարատեսակ շահարկումներ կարող են լինել, փաստը մեկն է և անհերքելի, որը ի դեպ, անգամ չի հերքում միջադեպի «Հերոսը» պարզապես մեղմացնում է իր արարքը, ինչն ինքնապաշտպանության տեսանկյունից բնական է:

Հ.Գ. Տեսանյութի բնօրինակը վաղվանից պատրաստ ենք տրամադրել բոլոր ցանկացողներին...

Շնորհակալություն համագործակցության համար:

ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյան

Նույն շարքից