Վարշավայում ստորագրվել է էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման մասին հռչակագիր՝ Միացյալ Նահանգների և Լեհաստանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ամերիկյան կողմից փաստաթուղթը ստորագրել է էներգետիկայի նախարար Ռիկ Փերին, լեհական կողմից՝ էներգետիկայի նախարար Քշիշտոֆ Տխուժեվսկին: Տխուժեվսկին ստորագրելուց հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ էներգետիկ քաղաքականության ոլորտում համագործակցությունը հատկապես կարևոր է Լեհաստանի համար: Նրա խոսքերով, ստորագրված հռչակագիրը «Լեհաստանի և Միացյալ Նահանգների փոխադարձ հետաքրքրության լավագույն վկայությունն է՝ էներգետիկ ոլորտում համագործակցությունն ամրապնդելու համար: Նա նշել է, որ հռչակագրում տեղ են գտել այնպիսի կետեր, ինչպիսիք են «մատակարարման անվտանգությունը, միջուկային էներգիան, էներգետիկայի ոլորտում կիբեռանվտանգությունը»:
Ավելի վաղ, լեհական պետական նավթագազային PGNiG-ը ստորագրեց 24 տարվա LNG մատակարարման պայմանագիր ԱՄՆ «Cheniere Marketing International»-ի հետ, համաձայն որի, 2019-ից մինչև 2022 թվականը Լեհաստանը տարեկան կստանա մոտ 0,52 մլն տոննա LNG (մոտ 0,7 միլիարդ խորանարդ մետր), իսկ 2023-ից մինչև 2042 թվականը՝ 1,45 մլն տոննա:
Սա առաջին PGNiG պայմանագիրը չէ, որի համաձայն գնվել է LNG ԱՄՆ-ից: Հոկտեմբերին լեհական պետական ընկերությունը պայմանագիր է կնքել «American Venture Global LNG»-ի հետ, 20 տարվա ընթացքում Լեհաստանին տարեկան 2 միլիոն տոննա հեղուկ գազի մատակարարման համար, ինչը համապատասխանում է 2,7 միլիարդ խորանարդ մետր գազի հաշվառումից հետո:
Լեհական PGNiG-ի ղեկավար Պետր Վոժնյակը հայտարարել է, որ ամերիկյան LNG-ն արժենալու է Լեհաստանի համար 20-30 տոկոսից ավելի էժան, քան ռուսական գազը:
Լեհական պետական նավթագազային PGNiG ընկերությունն իր գազի մեծ մասը գնում է ռուսական «Գազպրոմ»-ից, սակայն հայտնելով՝ ռուսական գազից կախվածության և դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին:
1996 թվականին կնքված պայմանագիրը նախատեսում էր տարեկան մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազի արտահանում դեպի Լեհաստան: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Լեհաստանն ավելացրել է Ռուսաստանից գազի մատակարարումը՝ 11.7 տոկոսով։