Միջազգային Տնտեսություն 

Չինաստանը պատրաստ է մեծացնել առևտրային ծավալները Ռուսաստանի հետ

analitik.am

Չինաստանը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ առևտրային ծավալները մեծացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Վերոնշյալ հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ Սինգապուրում:

«Չինաստանը պատրաստ է շարունակել խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ առևտրի, ներդրումների և ֆինանսների, էներգետիկայի և նորարարության ոլորտում»,-Կեցյանի խոսքերը մեջբերում է Չինաստանի արտգործնախարարության կայքը:

Արտգործնախարարությունը մեջբերում է նաև Պուտինի խոսքերը․ «Ռուսաստանը պատրաստ է Չինաստանի հետ միասին աշխատել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և միևնույն ժամանակ նպաստելու էներգետիկայի, տիեզերական, ավիացիայի, գիտական ​​և տեխնիկական բնագավառներում համագործակցությանը, ինչպես նաև համատեղ հետազոտությունների և թվային տնտեսության ոլորտում նոր հաջողությունների ձեռքբերմանը»,-ասել է ՌԴ նախագահը:

Ըստ Կեցյանի, չինական կողմը պատրաստ է նաև աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ՝ «երկու երկրների շուկա փոխադարձ հասանելիության ապահովման, առևտրի և ներդրումների ավելացման և խթանելու բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացմանը»: Նա ընդգծել է նաև, որ Չինաստանը մտադիր է ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ համագործակցությունը նպաստի երկու երկրների ժողովուրդներին։

Նույն շարքից