Ֆեյսբուք 

Եռագույն փողկապը տնտեսությունը չի զարգացնում. Շարմազանովը՝ Փաշինյանին

analitik.am

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամիսներ առաջ էլ հայտարարում էր, թե կախարդական փայտիկ ունի եւ գալու է լուծելու բոլոր խնդիրները: Եռագույն փողկապ կապելը տպավորիչ է, իհարկե: Բայց եռագույն փողկապը, ինչպես եւ կախարդական փայտիկը տնտեսությունը չի զարգացնում, աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է, գործազրկությունն աճում է, արտաքին գործընկերների հետ «որքան դուխով այդքան արագ» փչացնում ենք հարաբերությունները ... Այս մասին այսօր երեկոյան կխոսեմ: Մինչ այդ առաջարկում եմ մասնակի ծանոթանալ այն «թռիչքաձեւ զարգացմանը», որ գրանցել է Փաշինյանի իշխանությունն անցած 7 ամիսներին:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից