Ֆեյսբուք 

Բնավ չեմ ցանկացել ծաղրել Տերունական աղոթքը. Փոխնախարարը հեռացրել է գրառումը և ներողություն խնդրել

analitik.am

Սիրելի հայրենակիցներ։

Ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ, և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս ծաղրել Տերունական աղոթքը։ Ուստի տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց՝ հեռացնում եմ այն, և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ։

Հ.Գ. խնդրում եմ լինել հաշտ, համերաշխ և միմյանց հանդուրժող

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյան

Ավելի վաղ փոխնախարարը փոփոխված տարբերակով ներկայացրել էր «Հայր մերը», ինչը քննադատությունների էր արժանացել սոցկայքի օգտատերերի, նաև հոգևորականների կողմից:

Նույն շարքից