Միջազգային Տնտեսություն 

Չինաստանը գերազանցել է ԱՄՆ-ին՝ համաշխարհային առևտրի ծավալներով. Financial Times

analitik.am

Չինաստանը 2013 թվականի արդյունքներով առաջին անգամ համաշխարհային առևտրի առաջատար է դարձել՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից և տարին ավարտելով առևտրի ռեկորդային ցուցանիշներով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:

 

Թերթի տեղեկություններով՝ անցած տարի Չինաստանի ներմուծման և արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 4,16 տրիլիոն դոլար՝ 2012-ի համեմատ ավելանալով 7,6 տոկոսով:

 

ԱՄՆ-ի նույն ցուցանիշները հայտնի կդառնան փետրվարին, սակայն համաձայն տարվա 11 ամիսների տվյալների՝ ԱՄՆ-ի արտահանման և ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 3,57 տրիլիոն դոլար: Դա վկայում է այն մասին, որ Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից և դարձել է աշխարհի ամենախոշոր առևտրային երկիրը:

Նույն շարքից