Եվրամիությունը մտադիր է 124 մլն եվրո ներդնել Կենտրոնական Ասիայում տարբեր ծրագրերի մշակման համար: Այս մասին հաղորդում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ «ԵՄ-Կենտրոնական Ասիա» ձևաչափով ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ մի շարք հանդիպումների արդյունքներով։
Նշվում է, որ ԵՄ ծրագրերը, մասնավորապես, ուղղված են տարածաշրջանի երկրների աշխատատեղերի ստեղծմանը և կայուն զարգացմանը․ «Մեր երկկողմանի ծրագիրը կօժանդակի Ղրղզստանի կառավարությանն արդար և ունիվերսալ կրթություն տրամադրելու գործում»,-ասվում է Եվրոպական հանձնաժողովի միջազգային համագործակցության և զարգացման հանձնակատար Նեվենա Միմիցի մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ այդ նպատակով հատկացվելու է 36 միլիոն եվրո և 88 մլն եվրո արժողությամբ ևս 6 ծրագիր, որը կօգտագործվի մասնավոր հատվածի՝ Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում առևտրի և շրջակա միջավայրի պաշտպանության համար։